07.08.2020
Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:
06.08.2020
Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում
Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։
04.08.2020
Պետպատվերով պալիատիվ թերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Բաժանմունքի ղեկավար, Հայաստանի Հակացավային և պալիատիվ թերապիայի ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանի խոսքով, բաժանմունքը կոչված է ապահովել քրոնիկ և ծանր հիվանդների կյանքի որակը՝ առանց ցավի և տառապանքի։
03.08.2020
Հոգեբանական անկյուն․ Ինչու՞ են մարդիկ այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը
Ինչ խոսք, յուրաքանչյուր դեպք անհատական է, և այո մեր օրերում, ցավոք սրտի, ֆինանսական գործոնը կարող է զգալի դեր խաղալ բուժման որոշ տեսակների հարցում։ Ճիշտ է, վերջին ժամանակներս իրավիճակն էականորեն փոխվել է, քանի որ պետությունը բուժման որոշակի տեսակների ծախսերն ամբողջությամբ իր վրա է վերցրել, սակայն կան դժվարամատչելի հետազոտություններ կամ քիմիաթերապևտիկ շատ թանկ դեղեր, որոնց արժեքն առայժմ պետությունը չի փոխհատուցում։
31.07.2020
Աշխատանքի ենք հրավիրում հերթապահող լաբորանտների
Պարտադիր պայմաններն են`
✔️ Համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն,
✔️Լաբորատոր տեխնիկայի հետ աշխատանքի հմտություն,
✔️Աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշման ունակություն:
✔️Երակային և կապիլյարային ռեժիմներով նմուշառման գերազանց ունակություն:
30.07.2020
Կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Կրծքագեղձի քաղցկեղի ո՞ր տեսակների դեպքում է ցուցված տրաստուզումաբ դեղամիջոցով բուժումը, և ինչպե՞ս կարելի է ընդգրկվոլ պետական ծրագրի մեջ․ այս բոլոր հարցերը պարզաբանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։
29.07.2020
ՈՒԱԿ-ի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան
Այսուհետ կենտրոնի աշխատակիցները երեխա ունենալու դեպքում միանվագ օգնություն կստանան հետևյալ բանաձևով․ առաջին երեխայի համար 1x100 000 դրամ, երկրորդի՝ 2x100 000 դրամ, երրորդի՝ 3x100 000 դրամ և այսպես շարունակ։
24.07.2020
Մեր բժիշկները․ Կարապետ Անտոնյան
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ, օրթոպեդ-ողնաշարաբան Կարապետ Անտոնյանը պատասխանում է հետևյալ հարցերին․
22.07.2020
Հետաքրքիր դեպքեր ճառագայթաբանի պրակտիկայից
Պացիենտը հիվանդանոց է ընդունվել ստամոքսի քաղցկեղի կասկածով, սակայն ՈւՁՀ-ի արդյունքում հայտնաբերվել է լիովին այլ ախտաբանություն. աորտայի անևրիզմա։ Ախտորոշումը հաստատվել է նաև ԿՏ հետազոտությամբ:
21.07.2020
Ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի ծառայությունը՝ ՈւԱԿ-ում
Կենտրոնը հագեցած է Philips ընկերության անգիոգրաֆիկ ժամանակակից շարժական համակարգով, ունենք առանձին վիրահատարան՝ հատուկ վերը նշված ոլորտին վերաբերվող վիրահատություններ իրականացնելու համար: